Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմական բախման, որը կարող է տեղի ունենալ 2030 թվականին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ТАСС-ի փոխանցմամբ:
Հունգարացի նախարարի խոսքով՝ ԵՄ ռազմավարական փաստաթղթերում նշված է, որ ԵՄ երկրները պետք է մարտական պատրաստվածության հասնեն մինչև 2029 թվականը, որը հնարավորություն կտա Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմ սկսել 2030 թվականին:
Հունգարիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ առաջիկա ժամանակահատվածում ամբողջ մայրցամաքում «հրդեհի» վտանգ կա։



