Եվրոպան մտահոգվում է ամերիկյան զորքերի հնարավ...

Արևմտյան հետախուզական ծառայությունները եւ քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունները կարող են հանգեցնել Եվրոպայի մեծ մասում ամերիկյան զորքերի ներկայության դադարեցմանը, գրել է Bild թերթը։ «Մեր տեղեկություններով՝ խոսքը 2021-ից [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի պահանջների մասին է, այն է՝ ԱՄՆ զորքերը դուրս բերել ՆԱՏՕ այն բոլոր երկրներից, որոնք միացել են դաշինքին 1990-ից հետո»,- Bild-ին ասել է Արեւելյան Եվրոպայի անվտանգության ներկայացուցիչը։ Միաժամանակ, ինչպես նշել է պարբերականը, Իտալիան նույնպես պատրաստվում է չճանաչված Կոսովոյից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերմանը։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (EUCOM) տվյալներով՝ ներկայում Եվրոպայում տեղակայված է մոտ 78 հազար ամերիկացի զինծառայող, այդ թվում՝ մոտ 37 հազարը՝ Գերմանիայում։