
Եվրոպան եւ մի շարք այլ երկրներ այլեւս վստահ չեն, որ Միացյալ Նահանգները կարող է հուսալի գործընկեր լինել։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով արեւմտյան ներկա եւ նախկին դիվանագետներին։Ինչպես գրել է NBC-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հիմնարար տեղաշարժի առիթ է տվել։ ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան բանաձեւից հետո ՆԱՏՕ դաշնակիցների վրա մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքները եւ Գրենլանդիան ձեռք բերելու մասին խոսակցությունները եվրոպական եւ որոշ այլ երկրների ստիպել են հարմարվել նոր իրականությանը, որտեղ ԱՄՆ-ը այլեւս չի կարող վստահելի գործընկեր համարվել: