Եվրոպական ռաբբիների համաժողովը չեղարկել է Բաք...

Եվրոպական ռաբբիների համաժողովը չեղարկել է իր առաջիկա հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հաջորդ ամսվա սկզբին Բաքվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է Ynet News-ը։

Նոյեմբերի 3-6-ը նախատեսված հանդիպմանը, ինչպես սպասվում էր, պիտի մասնակցեր մոտ 600 մարդ, այդ թվում՝ ռաբբիներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական և հասարակական գործիչներ Եվրոպայից, Իսրայելից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։

Համաժողովը պետք է անցկացվեր Ադրբեջանի կառավարության հրավերով և նախատեսված էր որպես հարթակ ժամանակակից աշխարհում հրեական կյանքի հիմնական խնդիրների և հեռանկարների քննարկման համար։

Անվտանգության հետ կապված խնդիրների բնույթի կամ միջոցառումը հետաձգվելու վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրվել։