Եվրոպական միության կողմից հայտարարությունը փա...

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, որ Եվրոպական միության կողմից հայտարարությունը, որ կա երկխոսություն մեզ հետ, փաստում է՝ առաջին քայլն արված է համագործակցության ուղղությամբ:

«Մենք շահագրգռված ենք համագործակցության մեխանիզմներ ստեղծել, որը նախևառաջ ուղղված կլինի տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Խոսքը նախ տեխնիկական կանոնակարգեր ունենալու, նորմատիվ փաստաթղթերի  և մեր կողմից անցկացվող հակադեմփինգային հետազոտությունների մասին է», - ասաց նա:

Սարգսյանը նկատեց, որ դրական է գնահատում գործընկերների կողմից իրենց որպես սուբյեկտ ճանաչելը, ինչը թույլ է տալիս տեխնիկական մակարդակում աշխատել եվրոպական հանձաժողովի հետ: