Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպել է Ալիեւի...

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 17-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միշելը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ եւ նրա հետ քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: