Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել է տոկո...

Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքները աննախադեպ 75 բազիսային կետով՝ սահուն գնաճը զսպելու համար, նույնիսկ այն դեպքում, երբ ռեցեսիան այժմ ավելի ու ավելի հավանական է դառնում, քանի որ ԵՄ-ն կորցրել է կենսական կարեւոր ռուսական բնական գազին հասանելիությունը, գրում է Reuters-ը։

ԵԿԲ-ն ավանդների տոկոսադրույքը զրոյից բարձրացրել է մինչեւ 0,75 տոկոս, իսկ հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ 1,25 տոկոս՝ ամենաբարձր մակարդակը 2011 թվականից ի վեր։

«Հաջորդ մի քանի նիստերի ժամանակ կառավարման խորհուրդը ակնկալում է էլ ավելի բարձրացնել տոկոսադրույքները՝ պահանջարկը թուլացնելու եւ գնաճային սպասումների շարունակական աճի ռիսկից պաշտպանվելու համար»,- ասվում է ԵԿԲ-ի հաղորդագրության մեջ:

Տոկոսադրույքների զգալի աճը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԵԿԲ-ն բարձրացրել է գնաճի իր կանխատեսումները եւ շարունակում է նպատակային 2 տոկոս մակարդակից գների ավելի բարձր աճ սպասել:

«ԵԿԲ աշխատակիցները զգալիորեն վերանայել են գնաճի իրենց կանխատեսումները, եւ այժմ սպասվում է, որ այն կկազմի միջինը 8,1 տոկոս՝ 2022 թվականին, 5,5 տոկոս՝ 2023 թվականին եւ 2,3 տոկոս՝ 2024 թվականին»,- ասվում է ԵԿԲ-ի հաղորդագրության մեջ։