Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլաս...

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կրկին խայտառակել է ԵՄ-ն՝ Ռուսաստանին մեղադրելով վերջին 100 տարում 19 երկրի, այդ թվում՝ Աֆրիկայի վրա հարձակվելու մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Կալլասը կրկին խայտառակեց Եվրամիությունը։ Տգիտությունն այդքան արագ չի բուժվում»,- գրել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Աֆրիկայում արյունոտ հետք են թողել հենց ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրները, որոնք մարտի 25-ին ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ստրկավաճառությունը դատապարտող բանաձևի քվեարկությունից։

«Հունվարին Կալլասը խոստովանել էր, որ շատ է սիրում կարդալ և խոստացել էր շատ խելացի դառնալ։ Խորհուրդ կտայի նրա գրքերի հավաքածուին ավելացնել գաղութատիրության մասին աշխատություններ։ Գուցե իսկապես խելքի գա, բայց դա դեռ փաստ չէ»,- եզրափակել է Զախարովան։