Մենք առաջարկում ենք գործընկերների մասնակցությունը Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորմանը և, համապատասխանաբար, ուկրաինական բանակի ինտեգրումը Եվրոպայի պաշտպանության համակարգին։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։
«Եվրոպական անվտանգության համար ուկրաինական զինված ուժերի ապահովման ծախսերը կկազմեն ԵՄ ՀՆԱ-ի փոքր մասը։ Այն կարող է բաշխվել նախաձեռնությանը միանալ ցանկացող երկրների միջև և ներառվել պաշտպանական ծախսերի հաշվարկում՝ այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի առջև ունեցած պարտավորություններին համապատասխան։
Հաշվի առնելով ռազմական ռիսկերը՝ Եվրոպան արդեն փնտրում է պաշտպանությունն ամրապնդելու ուղիներ, այդ թվում՝ զինծառայողների թվաքանակի ավելացումը։ Սակայն նման ներուժի հզորացումը տարիներ և զգալի ռեսուրսներ կպահանջի։ Ուկրաինական զինված ուժերի ինտեգրումը արդյունավետ լուծում է, որը տնտեսական առավելություններ ունի գործընկեր երկրների համար»։