Տարածաշրջանը չի լինի ազատ, միասնական և խաղաղ, քանի դեռ Վրաստանը անկայուն է և ռուսաֆիկացված, հայտարարել է վրացական ընդդիմադիր «Դրոա» կուսակցության անդամ Մարիկա Միկիաշվիլին:
«Եվրոպացիները հաճախ ասում են՝ եկեք մոռանանք Վրաստանի մասին և կենտրոնանանք Հայաստանի վրա։ Ես լիովին կողմ եմ Հայաստանի ինտեգրմանը ԵՄ-ին։ Սակայն տարածաշրջանը չի լինի ազատ, միասնական և խաղաղ, քանի դեռ Վրաստանը անկայուն է և ռուսաֆիկացված։ Եվ Հայաստանի եվրոպական կապերը կմնան փխրուն և կարող են փոխվել մեկ գիշերվա ընթացքում», - ասել է Միկիաշվիլին։
Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ Վրաստանը միակ թեկնածու երկիրն է, որը հետընթաց է գրանցել եվրաինտեգրման գործընթացում և ընդգծել, որ այս փուլում Վրաստանը ԵՄ անդամակցության ճանապարհ չունի, եթե պայմանները կտրուկ չփոխվեն:



