ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հակադարձել է ԱՄՆ որոշ դաշնակիցների քննադատությունը Կարիբյան ավազանում ամերիկյան հարվածների օրինականության վերաբերյալ՝ պնդելով, որ եվրոպացիները չեն կարող Վաշինգտոնին թելադրել, թե ինչպես պաշտպանել իր ազգային անվտանգությունը, հաղորդում է Reuters-ը։
Ռուբիոն մասնակցել է G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Կանադայի Նիագարա շռջանում, որտեղ քննարկվել են Ուկրաինայում և Գազայում տեղի ունեցող պատերազմները։ Այնուամենայնիվ, ներկա որոշ երկրներ մտահոգություն են հայտնել, Թրամփի վարչակազմի պնդմամբ, թմրանյութեր տեղափոխող նավերի վրա ԱՄՆ հարվածների վերաբերյալ։



