Եվրոպացի առաջնորդներին տեղեկացրեցի Շվեյցարիայ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թելեգրամյան գրառման մեջ հայտարարել է, որ նախօրեին Ժնևում անցկացված հանդիպման մասին տեղեկացրել է երեք եվրոպացի առաջնորդների՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։

«Ուկրաինան առավելագույնս կառուցողական կերպով է աշխատում։ Եվ հիմա հատկապես կարևոր է, որ մեր գործընկերների հետ ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ ուշադիր կշռադատվի, և որ բոլոր որոշումները լինեն իրագործելի և երկարատև խաղաղություն և երաշխավորված անվտանգություն ապահովեն», - գրել է նա։

«ԵՄ միասնական և համակարգված դիրքորոշումն անհրաժեշտ է խաղաղության բանակցությունների լավ արդյունք ապահովելու համար՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի համար»,- Զելենսկու հետ զրույցից հետո X սոցիալական ցանցում գրել է Կոշտան։

Կոշտան և մյուս եվրոպացի առաջնորդներն մտադիր են այսօր ոչ պաշտոնական մակարդակով քննարկել խաղաղության կարգավորման ջանքերը։