
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը
ՔՊ-ի հետ կոալիցված, Ավինյան Տիգրյանին Երևանում մի կերպ քաղաքապետ կարգած Արամ Զավենիչը իր քաղաքական ուժն առել եկել է Գյումրի։ Պատահական չեն եկել՝ ուզում են որպես ընդդիմադիր ընտրություններին մասնակցեն ու գյումրեցիներին համոզեն, թե իբր ընդդիմադիր են, ՔՊ-ին այլընտրանք են։ Ո՞ւմ են ուզում հիմարացնել։ Եկել են սատանի մայլեն քյանդրբազ են խաղում։
Չեմ բացառում, որ պետական որոշակի կառույցներ լծվելու են Եվրաքվե քարոզելու գործին։ Հասկանում են, որ ինչ էլ անեն, մարդիկ ՔՊ չեն ընտրելու։ Ուստի իրենց ցանցերով տարածելու են, թե ժողովուրդ, եթե ՔՊ չեք ուզում՝ ուրեմն Եվրաքվե ընտրեք։ Մտածում են, թե մարդիկ ոչինչ չեն տեսնում, չեն ֆիքսել Արամ Զավենիչի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի ՔՊ-ական խաղերը ու գնալու են ուրախ-զվարթ Եվրաքվե ընտրեն։ Միանշանակ է, որ այլևս Եվրաքվե ասելով պետք է հասկանալ ՔՊ։
«Մայր Հայաստանը» հերթով պատռելու է կեղծ ընդդիմադիրների դիմակները ու թույլ չի տալու փոշիացնել ընդդիմադիր քվեները։