Եվրամիությունն առաջարկել է հարկ մտցնել Բալթիկ...

ԵՄ երկրները կարող են հարկ սահմանել բեռնափոխադրող ընկերությունների համար, որոնք օգտագործում են Բալթիկ ծովը՝ ստորջրյա մալուխների պաշտպանության համար բարձր ծախսերը հոգալու համար, հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։ «Ինչ-որ պահի մենք կարող ենք տեսնել, որ ընկերությունները ստիպված կլինեն որոշակի գումար վճարել Դանիայի նեղուցներով անցնելիս»,- ասել է Պևկուրը, փոխանցում է Reuters-ը։

Հարկը «ըստ էության կլինի ապահովագրական վճար՝ ծովի հատակի ենթակառուցվածքներին հնարավոր վնասների համար», - ասել է նա: Որպես օրինակ նա բերել է օդանավակայանները, որոնք ուղեւորներից վայրէջքի վճար են գանձում, որը ներառված է տոմսի արժեքի մեջ։

Վերջին ամիսներին Բալթիկ ծովում մալուխի վնասման մի քանի միջադեպեր են եղել: Այդ պատճառով ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերն ուժեղացրել են պարեկությունը տարածաշրջանում: Դիտարկվում են նաև ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանության այլ միջոցներ՝ սենսորների տեղադրում՝ հատակի երկայնքով ձգվող խարիսխները հայտնաբերելու և մալուխների շուրջ պաշտպանական կառույցների կառուցում, նշել է Էստոնիայի պաշտպանության նախարարը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, այս բոլոր միջոցները ծախսատար են, և սպառողները կվճարեն ավելի շատ հարկերի կամ կոմունալ ծախսերի միջոցով: Բայց Բալթյան նավերի հարկը կարող է օգնել խուսափել դրանից: Մոտ ապագայում ԵՄ երկրները պետք է որոշում կայացնեն այս հարցում, եզրափակել է Պեւկուրը։