Եվրամիությունը ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության առաջարկների շուրջ և «անհեթեթություն» է համարում ցանկացած մեկնաբանություն այդ առիթով:
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան մամուլի ասուլիսում՝ նոյեմբերի 22-ին Յոհանեսբուրգում մեկնարկող Մեծ քսանյակի (G20) երկրների գագաթնաժողովի նախօրյակին:
«Եվրամիությանը ոչ մի պլան չեն հանձնել պաշտոնական ճանապարհով, ուստի հիմա փորձել մեկնաբանել դա անհեթեթություն է», - Կոշտայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն «հանձնառու է մնում Կիևին անդրդվելի աջակցություն ցուցաբերելու հարցում»:



