Եվրախորհրդի նախագահը ԵՄ երկրների ղեկավարների...

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ձեռնամուխ է եղել Ուկրաինային ցուցաբերվող օգնության և Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ ԵՄ անդամ պետությունների հետ խորհրդակցությունների: Ինչպես  տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտնել է Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներից մեկը:

«Նախագահ Կոշտան այժմ սկսել է (ԵՄ երկրների) ղեկավարների հետ խորհրդակցությունների համակարգված և կառուցվածքավորված գործընթաց՝ հիմնված այն հարցերի վրա, որոնք կենտրոնացած են երկու թեմաների շուրջ՝ Եվրոպական միության կողմից աջակցությունն Ուկրաինային և անվտանգության երաշխիքները», - փետրվարի 19-ին Բրյուսելում լրագրողներին հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով` չի բացառվում համապատասխան թեմայով Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի կազմակերպում, սակայն ներկայում ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողով անցկացնելու պլաններ չկան։

«Հաջորդ քայլերի մասին որոշումը կընդունվի այդ խորհրդակցությունների հիման վրա», - նշել է ԵՄ ներկայացուցիչը։