![Եվրախորհրդարանի պատգամավորները Սալոմե Զուրաբի...](/imgs/posts/medium/2025/02/3699ad6.jpeg)
Եվրախորհրդարանի պատգամավորները միջազգային հանրությանը կոչ են արել միանալ «Վրաստանի ինքնահռչակ իշխանությունների բոյկոտին, որոնց նրանք մեղադրում են երկրում ժողովրդավարությունը տապալելու և այլախոհությունը ճնշելու մեջ», ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
Հինգշաբթի օրբ ընդունված բանաձեւում Եվրախորհրդարանը հրաժարվել է ճանաչել իշխող «Վրացական երազանք» կուսակցության իշխանությունը՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կեղծված անվանելով։
ԵՄ օրենսդիր մարմինը նաև հրաժարվել է ճանաչել Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի օրինականությունը և կոչ է արել միջազգային հանրությանը միանալ Վրաստանի իշխող վերնախավի բոյկոտին:
«Եվրախորհրդարանի պատգամավորները շարունակում են ճանաչել Սալոմե Զուրաբիշվիլիին որպես Վրաստանի օրինական նախագահ և կոչ են անում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային հրավիրել նրան ներկայացնելու երկիրը Եվրոպական խորհրդի և Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա նիստերին», - ասվում է հայտարարության մեջ: