Միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի նկատմամբ այս կողմնակալ դիրքորոշումը ստեղծվում է հատուկ լոբբիստական խմբերի, հատուկ ուժերի կողմից, որոնք չեն կարող ընդունել Ադրբեջանի անկախ քաղաքականությունը։ Ահա թե ինչու մենք տարիներ շարունակ չենք համագործակցում Եվրախորհրդարանի կամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ, հայտարարել Ադրբեջանի նախագահը Դավոսում։
«Մենք համագործակցում ենք Եվրոպական հանձնաժողովի հետ, և դա մեզ համար բավարար է։ Բայց ես կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանն իրեն շատ անհարմար դրության մեջ է դնում՝ մեզ մեղադրելով այնպիսի բաների մեջ, որոնք մենք երբեք չենք արել, այդ թվում՝ այսպես կոչված ագրեսիվ դիրքորոշման մեջ Հայաստանի նկատմամբ, մինչդեռ Հայաստանն ինքն է կարևորում իր հարաբերությունները Ադրբեջանի հետ», - նշել է Ալիևը։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։
«Հետևաբար, ես հույս ունեմ, որ Եվրախորհրդարանի անդամները կգտնեն համարձակություն վերանայելու իրենց անարդար քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Ալիևը։



