
Եվրահանձնաժողովի եւ ԵՄ Խորհրդի շենքերը լուսավորվել են ուկրաինական դրոշի գույներով՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին նշվել է ԵՀ Facebook-ի էջում։ Եվրահանձնաժողովը նշել է, որ Ուկրաինայի դրոշի կապույտ եւ դեղին գույները իմպերիալիզմի դեմ դիմադրության գույներն են։ «Այս տխուր տարելիցի նախօրեին դրանք զարդարում են մեր շենքը՝ որպես ուկրաինացի ժողովրդին մեր անսասան աջակցության խորհրդանիշ։ Մեր քաջարի հարեւանների, գործընկերների եւ ԵՄ ապագա անդամների»,- նշվել է հաղորդագրությունում։