Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մի շարք հարցերի հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ի պաշտոնե ինքն ազատ չէ քաղաքական դիրքորոշում հայտնել։
Մասնավորապես, լրագրողը հետաքրքրվեց՝ քաղաքական բանտարկյալ կա՞ Հայաստանում՝ ակնարկելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչի մասին բազմիցս հայտարարել են նախկին նախագահի պաշտպանները, ասաց, որ իր պաշտոնը
բացառում է նման հարցերի ընդհանրապես պատասխանել։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստաբան Վահե Գրիգորյանի մասնագիտական որակները, ՍԴ նախագահը պատասխանեց՝ բավարար՝ ՍԴ դատարանի պաշտոնում աշխատելու համար:
Անձնային խնդիրներին անդրադառնալով՝ Թովմասյանն արձագանքեց.«Ես չեմ որոշում՝ ում հետ աշխատել։ Ում Ազգային ժողովը կընտրի, նրա հետ էլ կաշխատենք»։
Հարցին, թե գործող իշխանությունների հետ դիսկոմֆորտ զգո՞ւմ է աշխատանքում և հնարավո՞ր է հրաժարականի հարց բարձրանա, ինչին ՍԴ նախագահն պատասխանեց.«Բացարձակ, բացարձակ։ Իմ պաշտոնավարման մեկ տարին էլ անցել է և այդ հարցերը, կարծում եմ, չպետք է առաջանային»։
ՍԴ նախագահը, որը Հանրապետական կուսակցության նախկին անդամ էր և այդ կուսակցության իշխանության տարիներին խորհրդարանում ընտրվեց այդ պաշտոնում, ասաց, որ գործող իշխանությունների հետ իր հարաբերությունները ջերմ են.«Միմյանց և՛ բարևում ենք, և՛ հումոր ենք անում»։



