Եթե ժամանակ չունեք, վայր դրեք Ձեր մանդատը․ Հա...

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ունեցած ելույթում «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանն անդրադարձավ Աջափնյակ համայնքում իրականացվող զանգվածային ապօրինի շինարարություններին։

Դիմելով Մարությանին՝ Գայանե Եղիազարյան ասաց․

«Պարոն քաղաքապետ, 3 տարի է, ինչ ղեկավարում եք քաղաքապետարանը, մենք ավագանու անդամներ ենք, և այս օրենքը դեռևս բաց է»։

«Ավագանին հայեցողական պաշտոն է, հետևաբար, շատ ավագանիներ իրենց հիմնական աշխատանքն ունեն և չունեն ժամանակ, որ նստեն օրենքներ գրեն քաղաքապետարանի գործունեությունը լավացնելու համար։ Քաղաքապետարանն ունի իրավական վարչություն, որը պարտավոր էր երեք տարվա մեջ օրենքի այս բացը լրացնել։ Վարչական շրջանի ղեկավարի հետ խոսում ես, ասում է՝ օրենքից դուրս է, չի ուզում ոչինչ անել, այսինքն, չկա օրենքում մի կետ, որը պաշտպանում է համայնքային հողերը։ Նրանք վախենում են դատվելուց․ ի՞նչ է նշանակում՝ վախենում են, ինչի՞ համար են իրենք վարչական շրջանների ղեկավարներ, եթե չպետք է պաշտպանեն համայնքային հողը»,- ասաց նա։

Հայկ Մարությանն, անդրադառնալով ավագանու անդամների ժամանակ չունենալուն՝ ասաց․ «Կներեք, եթե ժամանակ չունեք, վայր դրեք ձեր մանդատը, թող գան այն մարդիկ, որոնք ժամանակ ունեն դրանով զբաղվելու»։