Եթե որոշվի, որ դաշինքը վերցնելու է մանդատները...

Իրականում ընտրությունների արդյունքները սպասելի չէին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նա նկատեց` այժմ ունենք այն, ինչ ունենք։ «Վերջին օրերի ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի աշխատակիցների դեմ իրականացվել է գրոհ, և մեր իրավաբանները զբաղվում են բոլոր դեպքերով»,- նշեց Վանեցյանը։

Անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ է ինքը վերցնել պատգամավորական մանդատը, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Եթե որոշվի, որ դաշինքը վերցնելու է մարդատները, ես իմ թիմին մենակ չեմ թողնի և կգնամ խորհրդարան»։

Բայց և այնպես, Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ այս ընտրությունների արդյունքերով չլուծվեցին մեր երկրում եղած հարցերը: Միևնույն ժամանակ Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք չեն ընդունում ընտրությունների արդյունքները։

«Հիմա քաղաքական ուժերի հետ բանակցում ենք ՍԴ դիմելու համար։ Ընտրությունների արդյունքների մասին կխոսենք ՍԴ որոշումն ունենալուց հետո»,- ասաց նա։

Դաշինքի առաջնորդը նշեց, որ մեկ տարվա մեջ եղան այնքան իրողություններ, այնքան անսպասելի իրավիճակներ, որ բացահայտումների մասին խոսելն արդեն դարձել է անհետաքրքիր։