Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշում գործադրել բանակը կրճատելու համար, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը
«Մենք չենք կարծում, որ ճիշտ է խորանալ ինքնիշխան պետությունների բանակների չափի վերաբերյալ որոշումների մեջ։ Իմ կարծիքն այն է, որ եթե ճնշում է գործադրվում ուկրաինական բանակի վրա, որը ոչ մի երկիր չի ներխուժել, ապա այն պետք է կիրառվի նաև ռուսականի վրա: Հենց ռուսական բանակն է բոլորի համար մեծ վտանգ սպառնում: Եթե նայեք այն 19 երկրներին, որտեղ վերջին 100 տարվա ընթացքում նրանք ներխուժել են, նրանց բոլորին վտանգ է սպառնում», - նշել է Կայա Կալլասը։
Նա ընդգծել է, որ եթե Ռուսաստանի ռազմական բյուջեն մնա այնքան մեծ, ինչքան ներկայումս է, նրանք կցանկանան նորից այն օգտագործել:



