Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցազրույցներից մեկում լրագրողի հարցին ի պատասխան ասել է. «Բերձորի ծեծ ու ջարդի գլխավոր կազմակերպիչը ես եմ եղել: Կոչ եմ անում իրավապահ մարմիններին ցուցմունք վերցնել Վարուժան Ավետիսյանից և ինձ համապատասխան պատասխաանատվության ենթարկել: Ես պատրաստ եմ դրան:
Մինչ այդ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը ասել էր, որ Բալասանյանը Բերձորի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել, ինչը նա խոստովանել է.«Հույս ունեմ, որ իր հակապետական գործողությունները որոշակի արձագանք կստանան, նա առնվազն պետք է զրկվի այդ պաշտոնից»:
Politik.am-ը փորձեց պարզել, թե արդյոք Վարուժան Ավետիսյանը ցուցմունք կտա Վիտալի Բալասանյանին պատասխանատվության ենթարկելու համար: ԹԵև Ավետիսյանի հետ խոսել չհաջողվեց, սակայն կուսակցության մամուլի խոսնակ Վահանգն Ավագյանը ասաց, որ Բերձորի դեպքերի հետ կապված, ըստ էության առկա են բազմաթիվ տեսաձայնագրություններ, որում երևում են թե հանցագործության կատարողները, թե բարձրագույն իշխանությունը ներկայացնող կազմակերպիչների խոստովանությունները և ե
«Կարծում եմ իրավապահ մարմինները ունեն անհրաժեշտ փաստեր պատասխանատվության կանչելու համար բոլոր մեղավորներին: Վստահ եմ, որ ինչպես պրն Ավետիսյանը, այնպես էլ ավտոերթի բոլոր մասնակիցները, ինչպես նախկինում 15 թվականին տեսախցիկների առաջ մանրամասն ներկայացրել են եղելությունը, այնպես էլ այժմ անհրաժեշտության դեպքում կաշկանդված չեն լինի իրողությունը ներկայացնել»:



