Եթե Պուտինը եկավ Հայաստան, պետք է կալանավորվի...

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան չի գա։ Իսկ եթե ռազմավարական դաշնակից համարվող երկրի ղեկավարը ժամանի Հայաստան, ապա, ըստ իշխանական պատգամավորի, նա պետք է կալանավորվի։ «Մոսկվային թվում է, թե մինչև հիմա կախված ենք իրենցից և իրենց պիտի հարցնենք՝ ոնց շարժվենք։

Factor.am-ի հետ զրույցում նշեց Մելքոնյանը։ «Ռուսաստանը մեզ անկախ չի ուզում տեսնել, ու չի էլ տեսել։ ԵՄ դիտորներն էլ որ եկան, իրենք նորից սկսեցին վայնասուն դնել ու սկսեցին հաթաթաներ տալ մեզ, ու ամեն ինչ էլ անում են իրենք։ Բայց մենք պիտի հասկանանք, որ մենք անկախ պետություն ենք, ու մենք պիտի որոշենք մեր երկրի ճակատագիրը»,- նշեց պատգամավորը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելի, Հայաստանը պարտավորված պետք է լինի կալանավորել նրան, Մելքոնյանը նշեց․ «Նախ Պուտինը չի գա, ոչ էլ Հայաստանն իրեն կձերբակալի, ավելի լավ է մնա իր երկրում։ Իսկ ինչ մնում է մեր երկրին, ապա եթե մենք մտնում ենք այդ պայմանավորվածությունների մեջ, ապա պետք է կատարենք մեր պարտականությունները» ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am -ում