Եթե Փաշինյանը մնա, Տիգրանաշենին սպասվում է Շո...

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության եւ շարունակի այն քաղաքականությունը, որ այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին սպասում է այն ճակատագիրը, ինչ ճակատագիր ունեցավ Շուռնուխը, բայց շատ ավելի վատ: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Նիկոլ Փաշինյանը հղում է անում 1975 թվականի քարտեզի վրա, ինչո՞ւ հենց 1975, այլ ոչ թե 1920-ականների, երբ Ալ լճերը Հայաստանի տարածքում էին, հետո անհասկանալի ձեւով հանձնվեցին Ադրբեջանին, ընթացքում էլի տարածքներ են զիջվել Ադրբեջանին, հասկանալի չէ: Չնայած հասկանալի է, Ադրբեջանը տենց ա ուզում, տենց ա անում: 1975 թվականի քարտեզով Գորիս-Կապան ճանապարհը 100 տոկոսով անցնում էր Խորհրդային Հայաստանի տարածքով: Հիմա եթե եթե իրենք 1975-ի քարտեզն էին հիմք ընդունում, ինչու այդ ճանապարհը զիջեցին Ադրբեջանին այդպես հապշտապ: Քանի դեռ սահմանագծված չի, ինչու ես դու տարածք հանձնում: