Եթե Փաշինյանին հանդուրժեցինք, ուրեմն հաջորդ պ...

Երեկ Նիկոլը ցուցադրական գնաց Գլխավոր շտաբ, որտեղ ոչ մի էական  խնդիր չի քննարկվել, Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր չեն քննարկվել,  զինվորականներին չի հարցրել, թե ինչու եք պահանջում իմ հրաժարականը, ինչ իրավիճակում է մեր երկիրը հիմա, ինչ վիճակում է մեր բանակը։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Հասարակության մի հատված կա, ինչ տեսնում է, դրանից հետևություն է անում, այսինքն տեսան, որ զինվորականները Նիկոլի գլուխը չջարդեցին, ուրեմն լավ է։ Այդ հանդիպմանը ներկա ցանկացած զինվորականի հարցրեք այսօր, կասեն՝ այո մենք շարունակում ենք պահանջել կառավարության հրաժարականը»,- ասաց Արտակ Զաքարյանը։