Եթե պարզվի, որ հումանիտար միջանցքներն օգտագոր...

Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար պայթուցիկները ուղարկվել են ծովով։ Այս մասին Աստանայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հրապարակելով ԱԴԾ տվյալները։ Նա պարզաբանել է, որ ծառայությունը չի պարզել կամուրջ բեռների ուղարկման ստույգ աշխարհագրությունը, սակայն այս նախադեպը, ըստ պետության ղեկավարի, կարող է վտանգել «հացահատիկի գործարքի» իրականացումը։

«Պայթուցիկն ուղարկվել է ծովով Օդեսայից, սակայն հաստատ չի պարզվել արդյոք հացահատիկ փոխադրող նավերով է եղել, թե ոչ… Եթե պարզվի, որ հումանիտար միջանցքներն օգտագործվում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, իհարկե, դա մեծ հարց կառաջացնի այս միջանցքի հետագա գործունեության վերաբերյալ»,- ասել է ՌԴ նախագահը Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։