Եթե պահենք աճի տեմպը 2019-ի նկատմամբ, ապա տար...

Կենտրոնական բանկը կանխատեսում է 1,4 տոկոս տնտեսական աճ 2021 թվականի համար, մեր բյուջեի կանխատեսումներով դա 3,2 տոկոս է, բայց այս տարվա հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2019-ի արդյունքները, որովհետեւ 2020-ի հունվար-փետրվարը էապես ավելի լավն էին, քան 2019-ի հունվար-փետրվարը: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Եթե համադրենք եւ պահենք աճի տեմպը 2019 թվականի նկատմամբ, ապա տարեվերջին կունենանք 2020-ի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ: Ընդամենը դա է: Մենք տեսնում ենք  բազմաթիվ պրոյեկտներ, որոնք հիմա արդեն ընթացքում են եւ սկսվելու վրա են: Չեմ ուզում բացահայտել, քանի որ դեռ տեղի չեն ունեցել, բայց բազմաթիվներն էլ կան, որ տեղի են ունեցել: Ձեզ ասել եմ «Էվոլուշն գեյմինգի» մասին, երկու օր առաջ տեսանք, որ Հայաստանում ամենամեծ ինտենսիվ ծիրանի այգին է, որտեղ մզմամիլիոն ներդրումներ են արվել պետական օժնդակությամբ: Բազմաթիվ ջերմոցային տնտեսություններում, ինտենսիվ այգիներում ներդրումներ ենք տեսնում: Գյուղատնտեսության մեջ շատ մեծ ակտիվություն կա: