Եթե Նիգերիան չի պաշտպանի քրիստոնյաներին՝ ԱՄՆ-...

«Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, Միացյալ Նահանգները անմիջապես կդադարեցնի Նիգերիային ցուցաբերվող ողջ օգնությունը և կարող է միջոցներ ձեռնարկել այդ սարսափելի վայրագությունները կատարող իսլամական ահաբեկիչներին վերացնելու համար», - ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լեվիթը։

Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Նիգերիայի կառավարությանը քրիստոնյաներին չպաշտպանելու մեջ և սպառնացել էր ռազմական ուժ կիրառել իսլամիստների դեմ։