Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն պրոցեսի մեջ է։
«Էքստրադիցիոն գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավակարգավորումների համաձայն, այս գործընթացը գաղտնի է։ Այսինքն՝ այն պետությանը, որին ինքը դիմում է, պարտավոր է այդ մասին տեղեկությունը չհրապարակել։ Մենք էլ ենք ուենում նման գործեր, երբ անձը մեր երկրից հայցում է ապաստան, մնք պարտավոր ենք պահպանել սահմանված ընթացակարգերը», - հայտարարեց Դավթյանը։
Նրա խոսքով, եթե ապաստան տամադրվի, ապա կմերժվի անձի հանձնումը։ Այդուհանդերձ, գլխավոր դատախազը չբացառեց, որ նման իրավիճակ կարող է լինել։
Դախազը ավելացրեց, որ որևէ մեկի համար ամոթ չէ որևէ երկրից քաղապաստան խնդրել, և դա անձի իրավունքն է։



