Եթե կախարդական փայտիկ լիներ, ՔՊ-ն ընդդիմադիր...

«Մենք գործ ունենք իշխող ուժի հետ, որը դեպք է եղել, երբ մեկ շաբաթվա ընթացքում հինգ սուտ է ասել։ Հիմա, երբ ուժը կամ անձը խնդիր չունի իր ասածը անընդհատ փոփոխելու հետ, երբ գործ ունենք ուժի հետ, որի ղեկավարը մարդկանց հարցրել է՝ «ինչո՞ւ չեք զոհվել», ես անիմաստ եմ համարում այս քննարկումը։

Սա կեղծ է, վստահություն չի ներշնչում, ազնվության և իրականության հետ կապ չունի։

Ռուբեն Ռուբինյանին և իր կողքին հիմա նստող փոխնախագահներին, կարծում եմ, Ազգային ժողովում երևի պետք էր առաջին օրը պարզապես սահուն անցկացնել մինչև իրենք կհայտնվեին այդտեղ, փորձեցին դա կազմակերպել։ Բայց կարծում եմ՝ շատ ավելի բովանդակային հարցեր կան, որոնց պետք է անդրադառնալ»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե պետք է պահել բարեկրթության սահմանները։

Մանրամասն՝ տեսանյութում։