Եթե Իսրայելը չլիներ, Իրանը կունենար միջուկայի...

Իրանը կկարողանար միջուկային զենք ունենալ 10 տարի առաջեթե Իսրայելը նրան չխանգարեր։ Այս մասին Fox News-ի հարցազրույցում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Կասկած չկաոր Իրանը պատրաստվում է միջուկային զենք ձեռք բերել։ Նրանքհավանաբարայն կունենային 10 տարի առաջեթե մենք չձեռնարկեինք տարբեր գործողություններ նրանց զսպելու համար»,- ասել է նա։

«Մենք դանդաղեցրինք նրանց ընթացքըբայց ամբողջությամբ չխանգարեցինք»,- ավելացրել է Նեթանյահուն։

Axios պորտալը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է, որ Նեթանյահուն ծրագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում փորձել համոզել նրան Իսրայելի բանակին մատակարարել զենք, որը կարող է ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են խորը գետնի տակ: Պորտալի զրուցակիցները նշել են, որ նման հարված կարող է հասցվել, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​կարգավորման բանակցությունները ձախողվեն։