Եթե իմ կողմից եղել է կեղծ ցուցմունք, ապա թող...

Լիազորությունները ժամանակավորապես կասեցված Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը և նրա փաստաբան Արսեն Սարդարյանն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում անդրադարձան Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին։ Դավիթ Սանասարյանը համոզմունք հայտնեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում հանցակազմ կա։ Ըստ նրա՝ դա կեղծ ցուցմունքն է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձ կատարեց Դավիթ Սանասարյանի հայտարարությանը․«Գիտեք սրա մասին բազմիցս խոսել եմ փետրվար ամսին և ահյտնել եմ այն ինչ կարող եմ ասել հիմա։ Ես ասել եմ, որ իմ ձեռքի տակ եղած տեղեկատվությունը փորձել եմ իրավապահ մարմիններին, իսկ իրավական գնահատական տալու լիազարություն և ցանկություն ես չունեմ։ Իսկ եթե իմ կողմից եղել է կեղծ ցուցմունք, ապա թող դրան տան իրավական գնահատական, մեր երկրում նախատեսված իրավական պրոցեսներով»։