Եթե Հռոմի ստատուտը չընդունեինք, մենք հիմա շատ...

Եթե մենք Հռոմի ստատուտը չընդունեինք, մենք հիմա շատ ավելի վատ իրավիճակում կլինեինք: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Էլ չեմ ասում, որ նաև այսօրվա տարբեր բանակցությունների շրջանակում մեր դիրքորոշումը շատ ավելի թույլ կլիներ, էլ չեմ ասում, որ ապագայում մենք շատ բաներ կան, որ հնարավորություն չէինք ունենա իրականացնել»,-ասաց նա:

Հարցին՝ Հայաստանին Արևմուտքից պարտադրե՞լ են ընդունել Հռոմի ստատուտը, նա պատասխանեց. «Հակառակը: Շահել ենք այն, որ այսօր հանգիստ կանգնած ենք և օրինակ, 2024 թվականին, մոտավորապես,   20-ապատիկ ավելի քիչ քիչ կրակոց ենք ունեցել սահմանին, քան դրանից առաջ:

Դրանով մենք իրավիճակ ենք ստեղծել, դիրքորոշում ենք ստեղծել, հնարավորություն ենք ստեղծել բանակցային սեղաններին տարբեր խաղաքարտ ունենալու»,-ասաց նա: