Ալեն Սիմոնյանը առաջարկում է խփել իր ինքնաթիռը...

Եթե Հայաստանի որևիցե զինվորական գնում է սահման պաշտպանելու և հարց պետք է կանգնի իր կյանքի, իր գերիի ընկնելու և Հայաստանի Հանրապետության միջեւ, պատասխանը միանշանակ է, ընտրությունը Հայաստանն է: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր նախկինում արած հայտարարությանը, թե ինքը համարում է, որ այդ գերիները չկան:

«Այդ հայտարարությունը դուք կոնտեքստից կտրած եք ներկայացնում և ստացվում է, որ Ալեն ՍԻմոնյանն ասել է, որ Հայաստանի համար այդ գերիները ոչնչություն են, իրենք գոյություն չունեն: Ոչ, դա այդպես չէ: Զինվորականը, որ գնում է բանակ, ինքը մտածում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերանա, բայց ինքը պետք է վերադառնա՞: Երբ ես բանակում ծառայել եմ, ես գնացել եմ, կանգնել եմ պոստի, իմանալով, որ ես կարող է չվերադառնամ: Ես պատասխանատու եմ ոչ միայն անհատապես ամեն մի Հայաստանի Հանրապետության քաղաքացու և զինվորի համար, այլ գլոբալ առումով Հայաստանի Հանրապետության համար:

Ես պնդում եմ այն ինչ ես ասել են. ՀՀ զինվորականները այն բանի համար են, որպեսզի պետք եղած ժամանակ իրենց կյանքով և ազատությունով պաշտպանեն Հայաստանի շահերը, և եթե պետք է հարց կանգնի, ես կընտրեմ Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի շահը ավելի բարձրը, քան անհատական իմ շահը: Եթե ես գերի ընկնեմ, և պետք լինի… եթե ես ինքնաթիռում լինեմ և հարց լինի Հայաստանի Հանրապետության գոյության, խփեք այդ ինքնաթիռը, անգամ վայրկյան չմտածելով: Մնացած բոլորը պետք է այդպես մտածել»,-ասաց նա: