Եթե հարց տալը հալածանք է համարվում, ապա քաղաք...

«Հարուցվել է գործ և դրա շրջանակում հանգամանքներ կան, որոնք պետք է պարզվեն, և այդ հանգամանքները պարզելու համար հարցեր են տրվում մարդկանց։ Եթե դա հալածանք է համարվում, ապա քաղաքակիրթ աշխարհում բոլորին հալածում են, որովհետև հարցեր են տրվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի, ինչպես նաեւ ՍԴ նախագահի ընտանիքի հետ տեղի ունեցող իրադարձություններին։

«Ուշադիր լսում եմ իր վերջին հայտարարությունները։ Մենք համագործակցում ենք թե՛ Եվրամիության, թե՛ ԵԽԽՎ-ի հետ այդ հարցով, ուզում ենք գտնել ՍԴ-ի ճգնաժամի լուծումը, այլ ոչ թե Հրայր Թովմասյանի հարցը, բայց նա անընդհատ քաղաքական հայտարարություններ է անում և սրանով փորձում է քաղաքականացնել»,- ընդգծեց նա։