Եթե դնենք վարչապետի կապած ժամացույցում քանի ա...

Մարդիկ մեզ ասում են` եկամտային հարկը նվազեցրեք, և դա օգտակար կլինի, մենք ասում ենք՝ այո, բայց այս, այս այս պայմանը պետք է լինի ու ասել ենք, որ ոչ թե չենք ուզում, այլ ուզում ենք, որ արդյունավետ լինի: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պարզ մեթոդը, որ վայ ինչ լավ էր` 5,000 դրամ պակաս եկամտային հարկ ենք վճարում, դրանից ոչ մեկի կյանքը չի փոխվում, ոչ պակաս վճարողի, ոչ երկրի, ոչ էլ տնտեսության կյանքը չի փոխվում»,- ասաց նա:

Նա նշեց, որ ամեն օր բախվում է զարմացած արձագանքների, զարմացած հայացքների վերաբերմունքի հետ. «Ո՞նց տենց բան կա՞: Մենք սխալվում ենք, մեզ թվում է՝ սա կառավարության նիստն է, երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է, հիմա ասվեց, ուրեմն վերջ, բոլորն իմացան, կամ ԱԺ ամբիոնից խոսացինք, բոլորն իմացան:

Հիմա այս ամեն ինչը ոչ ոքի չի հետաքրքրում, հիմա բոլորին հետաքրքրում է, որ վարչապետն այս ժամացույցը կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քար կա մեջը, ինչ միջուկային ռեակտոր է տեղարդված և այդպես շարունակ: Սենց մի հատ բան դնենք միլիարդով դիտում կունենա, բայց որ մարդուն ասես՝ քո բարեկեցությունը ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, դա չի հետաքրքում»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ դա միայն Հայաստանի մասին չէ, ամբողջ աշխարհի մասին է, ինչը նշանակում է, որ ջանք պետք է գործադրեն, մարդկանց հետ շփվեն: