Եթե չօգնենք Ուկրաինային՝ Եվրոպան ստիպված է լի...

Եվրոպական դիանագիտության ղեկավար Կայա Կալասն Ուկրաինային ավելի մեծ աջակցության կոչ է արել։ Հակառակ դեպքում, Կալասի կարծիքով, Եվրոպան ստիպված է լինելու ռուսերեն սովորել, տեղեկացրել է The Guardian-ը։ ԵՄ գլխավոր դիվանագետը կարծում է, որ միությունն իր ներդրումն է ունենում Ուկրաինային աջակցելու գործում, ոչ միայն այն պատճառով, որ «Ուկրաինան Եվրոպայի պաշտպանության առաջին գիծն է», իսկ Ռուսաստանն արձագանքում է միայն ուժի կիրառմանը: Նա ընդգծել է ԵՄ-ի կողմից առաջարկվող պատժամիջոցների 18-րդ փուլի կարեւորությունը՝ ասելով, որ «յուրաքանչյուր պատժամիջոց թուլացնում է այս պատերազմը վարելու Ռուսաստանի կարողությունը»: Կալասը նշել է, որ Եվրոպան պետք է ավելին անի Ուկրաինայի եւ իր սեփական անվտանգության համար։ «Եթե մենք այլեւս չօգնենք Ուկրաինային, մենք բոլորս պետք է սկսենք ռուսերեն սովորել։ Որքան ուժեղ լինի Ուկրաինան այսօր մարտադաշտում, այնքան ուժեղ կլինի բանակցությունների սեղանի շուրջ, երբ Ռուսաստանը վերջապես պատրաստ լինի խոսելու»,- ասել է նա՝ մեջբերելով ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեին։