Եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրով կզբաղվի...

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՄԱԿ-ից, աշխարհից, Հռոմի պապից, ռուսներից, ամերիկացիներից, մյուսներից արդարություն, խաղաղություն, գթասրտություն մուրալուց և մուրացածը չստանալուց հետո մուննաթ գալուց առաջ պետք է միշտ հիշել, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հարցականի տակ դրել Հայաստանի գոյությունը։ Մնացածը քնարերգություն է։
Հարցերն առայժմ կարելի է լուծել Երևանում։ Շատ ժամանակ չի մնացել։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրով կզբաղվի ոչ թե ՄԱԿ-ը, այլ բացառապես Կարմիր խաչը։