Եթե ԱՄՆ-ն hարձակվի Իրանի վրա, Մոսկվան պարտավո...

Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Մոսկվան պարտավոր չէ իսլամական երկրի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակում ռազմական օգնություն ցուցաբերել Թեհրանին. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը կարող է ամենասարսափելի հետևանքներն ունենալ տարածաշրջանի համար: ՌԴ-ն պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանին՝ երկրի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրի շրջանակում, քանի որ սա ռազմական դաշինքի փաստաթուղթ չէ: Բայց ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հակամարտությունը կարգավորելու համար», - ասել է նա:

Պետդուման այսօր լիագումար նիստում վավերացրել է Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ավելի վաղ փաստաթուղթը Պետդումա էր ներկայացվել ՌԴ նախագահի վավերացմանը։

Համաձայնագիրը ամուր հիմքեր է ստեղծում ռուս-իրանական համապարփակ գործընկերության ընդլայնման համար բոլոր ոլորտներում, ներառյալ պաշտպանությունը, հակաահաբեկչությունը, էներգետիկան, ֆինանսական հատվածը, տրանսպորտը, արդյունաբերությունը, գիտությունը և տեխնոլոգիաները: Նշվում է, որ պայմանագիրը կնքված է 20 տարի ժամկետով՝ հետագա հինգ տարի ժամկետով հետագա երկարաձգման հնարավորությամբ։