Եթե 2018 թվականին հարցնեին ժողովրդին, կարող է...

Պարոն Պապոյանը խոսք տվեց, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական ոչ մի քայլ չենք տեսել, դրա համար եկել ենք նորից ենք հավաքվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:

«Բացի շրջանառության հարկը, գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տեռոր է լինելու, ազգի վրա տեռոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու»-ասաց տնտեսվարողը:

Տնտեսվարողն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա  ստատուսին՝  թե ժողովուրդն է բերել իրեն, ժողովուրդն էլ կհեռացնի, եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ ասաց,  որ եթե այն ժամանակ՝ 2018 թվականին հարցնեին ժողովրդին՝ կարող է 10%-ը  չուզենար Նիկոլ Փաշինյանին, հիմա եթե 10%-ն ուզենա՝ ապա միայն շահի դիմաց կընտրի նրան:

«Պարոն Փաշինյանը հայ ազգին կարելի է ասել, երևի ատում է, որ այսքան ամբողջ ազգին, բոլոր կողմերից է նեղությունը տալիս, ոչ թե մենակ մեզ՝  տնտեսվարողներին: Թող 500 հազարանոց մեքենա չառնի. պետական մեքենաները վաճառքի էր դրել, որ ավելի լավ առնեն, 20 հատ մեքենա վաճառում էին, որ լավ առնեն իր համար, թող ինքն էլ մեզ նման լինի։ Մեզնից մեկն է»,-ասաց տնտեսվարողը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին եթերներից մեկում հնչեցրած՝ հավատաք չհավատաք սիրում եմ բոլորիդ արտահայտությանը՝ ասաց. «Տա աստված,  որ այդպես լիներ, որ սիրեր: Հիմա ասենք մի քիչ մարդիկ սկսեցին աշխատել, նորից ուզում է նեղի, որ դուրս գան, այս երկրում հնարավոր չի իրենց տեռորով աշխատել: Հիմա մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, վճարել են և չի վաճառվել։

Այդ 10,000 դրամ արժողությամբ ապրանքը կարող է մեկը մոտենա 1,000 դրամով վաճառի։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5,000-ով, հետո 1,000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բռակ կա, դրանք լրիվ խնդիրներ են: Եթե գույքագրումով սկսենք, գույքագրումը ինքը իրանից պահանջելու է բարձր հաշվապահություն, բարձր գներով հաշվապահություն, նաև աշխատատեղ, որը որ գործատուն չի կարող այդքան վճարի, այդ եկամուտները չունի, որ ինքը երեք աշխատող էլ ընդունի։ Հիմա ինչ-որ  հույսեր ունենք, կարող է մի բան փոխվի, մարդիկ հիասթափված են, իրեն շատ ոգևորությամբ ընտրել ենք, բերել ենք ասպարեզ, հիմա էլ հիասթափված է ժողովուրդ, հավատ չունեն, ինքն ամեն ինչ է մեր մեջ կորցրել»,-բողոքի ակցիայի ընթացքում նշեց տնտեսվարողը: