
Էստոնիան պատրաստ է ռազմական անձնակազմ ուղարկել Ուկրաինա՝ որպես խաղաղապահ ուժերի մաս՝ «կամավորների կոալիցիայի» շրջանակում։ Այս մասին հայտնել է բալթյան հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերել է ազգային հանրային հեռարձակող ERR-ը, Տալլինը պատրաստ է իր ներդրումն ունենալ՝ տրամադրելով մինչեւ վաշտի չափի ցամաքային մարտական ստորաբաժանում, ռազմական հրահանգիչներ եւ անձնակազմի սպաներ: «Իհարկե, նախքան ստորաբաժանում [Ուկրաինա] ուղարկելը, մենք մանդատ կպահանջենք Ռիյգիկոգուից [խորհրդարանից]»,- նշել է Միխալը։