Էստոնիան ԵՄ-ից կստանա 19,4 մլն եվրո ՌԴ-ի հետ...

Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել Էստոնիային 19,4 մլն եվրո հատկացնելու մասին՝ ուժեղացնելու համար էստոնա-ռուսական սահմանի վերահսկողությունը։ Այս մասին տեղեկացրել է ERR ազգային հեռուստառադիոյի պորտալը։

Նրա տեղեկացմամբ՝ «միջոցները կուղղվեն էլեկտրոնային դիտարկման, հեռահաղորդակցային ցանցերի բարելավման եւ բջջային միջոցների հայտնաբերման եւ անօդաչուների գրոհների կանխման սարքավորումների արդիականացմանը»։ Նշվել է, որ Էստոնիայից բացի այդ նպատակներով ԵՀ միջոցներ կստանան Լեհաստանը (52 մլն եվրո), Ֆինլանդիան (50 մլն), Լատվիան (17 մլն), Նորվեգիան (16,4 մլն) եւ Լիտվան (15,4 մլն)։

 «Հանձնաժողովի որոշումը ցույց է տալիս, որ Եվրոպան մի կողմից սկսել է ավելի լուրջ վերաբերվել իր արեւելյան սահմանի պաշտպանությանը, մյուս կողմից՝ ցուցադրում է վստահություն Էստոնիայի ձեռքբերումների եւ պլանների հանդեպ»,- պորտալը մեջբերել է Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրա Լյաենեմետսի խոսքերը։ Նա ավելացրել է, որ ԵՀ տրամադրած միջոցների օգնությամբ Տալլինը «կկարողանա ներդնել լավագույն տեխնոլոգիաները եւ հնարավորությունները սեփական սահմանի պաշտպանության եւ ողջ Շենգենյան գոտու անվտանգության համար»։