Ես շարունակում եմ  Վլադիմիր Պուտինին համարել ...

Հայաստանում նախատեսվում են բողոքի ցույցեր ՝ ՌԴ նախագահ       Վլադիմիր  Պուտինի ՝ Հայաստան ժամանելու կապակցությամբ։ Ակցիաների առիթը լինելու է ՌԴ-ում ընդդիմադիր վերջին ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստներին աջակցությունը՝ նրանց ազատ արձակելու կոչով։ Այս մասին օրերս գրել էր «Փաստ» օրաթերթը։ ՌԴ նախագահը եկավ Հայաստան և նախատեսված բողոքի ակցիաները տեղի ունեցան։

Նախկինում  ևս կազմակերպվել են նման բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչներից և ակտիվ մասնակիցների էր «Իրազեկ  քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Մեր հարցին ի պատասխան , թե արդյոք այս անգամ ևս նա և իր ընկերները պատրաստվում են մասնակցել բողոքի ակցիաներին, Իոաննիսյանը պատասխանեց, որ իր ընկերներից շատերը մասնակցել են այսօր կազմակերխված ակցիային, ինքը՝ ոչ։

«Ես վերջին անգամ նման ակցիա կազմակերպել եմ 2013թ․-ի  դեկտեմբերի 2-ին, երբ դրված էր  գազային պայմանագրի, ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը։ Հիմա բոլոր  այդ հարցերը այս կամ այն կերպ որոշված են, ուստի իմաստ չեմ տեսնում դրանց դեմ բոքողելու։

Իսկ իշխանափոխությունից հետո իմ վերաբերմունքը Վլադիմիր Պուտինի հետ կապված չի փոխվել,  ես շարունակում եմ համարել Վլադիմիր Պուտինին աշխարհի ամենավտանագավոր բռնապետերից մեկը»- նշել է Դանիել Իոաննիսյանը։