Ես սատարում եմ մեր պաղեստինցի եղբայրների և քո...

«Ես սատարում եմ մեր պաղեստինցի եղբայրների և քույրերի արդարացի դիմադրությունը, որոնք միայնակ են մնացել մահմեդական աշխարհի և միջազգային հանրության կողմից Ալ-Աքսա մզկիթի սրբության և իսլամական ինքնության մշտական ոտնահարման, շարունակվող հարձակումների և Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում նոր բնակավայրերի ստեղծման դեմ»։

Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ, Ապագա կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօլղուն։

Քաղաքական գործչի պնդմամբ, այս պայքարում անհրաժեշտ է խուսափել Պաղեստինի արդար գործին վնասող կեցվածքից ու պատկերացումներից։

Նրա խոսքով, Մշտական խաղաղությունը կարող է հնարավոր լինել, եթե Իսրայելը հարգի սուրբ վայրերը, հատկապես Ալ-Աքսա մզկիթը, չխոչընդոտի ինքնիշխան Պաղեստին պետությանը, չկառուցի նոր բնակավայրեր օկուպացված հողերում, հարգի պաղեստինցիների ամենատարրական մարդու իրավունքները և վերացնի բոլոր էմբարգոները Գազայի վրա։

«Իսրայելի կողմից հնարավոր պատերազմի հայտարարման հետ ավելի կործանարար հետևանքները կանխելու համար Թուրքիան պետք է անհապաղ հրավիրի Իսլամական համագործակցության կազմակերպությանը արտակարգ հանդիպման և առաջ քաշի դիվանագիտական գործողությունների ծրագիր համապատասխան կողմերի միջև անհապաղ զինադադար ապահովելու համար»։: