Պատմական հայրենիքի հետևից ադրբեջանցիները կարո...

Պատմական հայրենիքի որոնումներով կարող է՝ ադրբեջանցիներն Ալթայ հասնեն։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք քննարկվում է նաև Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, թե ադրբեջանցիները պետք է, իբրև թե, «վերադառնան Արևմտյան Ադրբեջան»։

«Ադրբեջանի այն շրջանակները, որոնք պատմական հայրենիքի փնտրտուքի մեջ են, պիտի շատ չտարվեն դրանով, որովհետև կարող է պարզվի՝ պետք է տեղափոխվեն, Ալթայում ապրեն»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ նման հարց չի քննարկվում։