Մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանի ուղղությամբ դավաճան բացականչած ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի ձեռքերը բռնել էին ԱԺ նախագահի թիկնապահները, ինչից հետո, ըստ երիտասարդի, Ալեն Սիմոնյանը թքել էր նրա աչքին:



