Ես մեր պետական բյուջեի հաշվին երբեք որեւէ ակո...

Ես մեր պետական բյուջեի հաշվին երբեք որեւէ ակումբային խաղերի չեմ գնացել, մեկնել եմ իմ միջոցներով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ ինքը եւ եւս մի քանի ՔՊ-ական պատգամավորներ բյուջեի հաշվին մեկնել են Անգլիա՝ դիտելու «Նորա-«Չելսի» հանդիպումը:

«Նախ, որպես նաեւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ, երբեմն նաեւ հավաքականի հետ եմ մեկնում, այսինքն հավաքականի կամ ակումբի կողմից հրավիրվում եմ: Եղել եմ «Փյունիկի», «Ալաշկերտի», «Նոա»-ի խաղերին: Եթե աշխատանքին չի խանգարում, մեկնում եմ»,-ասաց նա:

Անդրադառնալով այդ խաղերին մասնակցելու ծախսերին, Գաբրիելյանն ասաց. «Օրինակ, Վիեննա եմ գնացել, վճարել եմ Երեւան-Թբիլիսի , Թբիլիսի-Վիեննա գնալ-գալու տոմսն արժեր մոտ 120 հազար դրամ»: