Սպասում եմ Մարտուն Գրիգորյանի պատասխանին․Վարդ...

Հուսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը կպահպանի մեր պայմանավորվածությունները: Ես նրան թշնամու աչքերով չեմ նայում, կարող ենք նստել, քննարկել ու պայմանավորվել, ասուլիսի ընթացքում ասել է Վարդան Ղուկասյանը:

«Ես հուսով եմ, որ ինչ պայմանավորվել ենք մինչ ընտրությունները հեռուստատեսության առջև, կիրականացվի: Ես ասել եմ՝ եթե ընդդիմությունից որևէ թեկնածու ինձից շատ ձայներ հավաքի, ես կմիանամ իրեն՝ առանց պաշտոնների ակնկալիքի: Գիտեմ, որ Ռուբենն ու Կարենն արդեն հայտարարություն են արել: Ես իրենցից շնորհակալություն եմ հայտնում: Իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ, ընդհուպ կցանականայի իրենցից աշխատանքի հարց լուծվի քաղաքապետարանում և իրենց ծրագրերի հետ կապված կքննարկեմ՝ ինչ ի շահ քաղաքի է կյանքի կկոչեմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Գրիգրոյանին, Ղուկասյանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի նստել, քննարկել, բնակցել: «Ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցները փորձեցին խառնել Գյումրի քաղաքը, որոշակի բաներ կարողացան կազմակերպել: Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի: Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն»,- հայտարարեց նա: Ղուկասյանը հավելեց, որ ոչ մի բանակցություն ու քննարկում դեռևս տեղի չի ունեցել իր և Գրիգորյանի միջև:

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը  (Վարդան Ղուկասյան)  գտնվում է երկրորդ տեղում, նրա արձանագրած թիվը  9,727 է: